Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Իրանի զարգացումը չպետք է իրականացվի ի վնաս անկախության ու ազգային արժանապատվության»

«Իրանի զարգացումը չպետք է իրականացվի ի վնաս անկախության ու ազգային արժանապատվության»
01.03.2016 | 11:05

Իրանի զարգացումը չպետք է իրականացվի ի վնաս երկրի անկախության ու ազգային արժանապատվության՝ Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլա Ալի Խամենեին։ Նրա ուղերձը նվիրված է եղել փետրվարի 26-ի խորհրդարանական ու Փորձագետների խորհրդի ընտրություններին. «Զարգացումը պետության կարևորագույն ուղին է։ Սակայն անընդունելի է, որ զարգացումը լինի ի վնաս անկախության ու ազգային արժանապատվության»։ Խամենեին ընդգծել է, որ մեծ պատասխանատվություն է դրված խորհրդարանի նոր կազմի վրա՝ կապված Իրանի ժողովրդի հույսերի հետ։ Նա ընտրված թեկնածուներին, դատական իշխանության ներկայացուցիչներին ու պաշտոնյաներին կոչ է արել ազնվորեն կատարել պարտականությունները, վարել համեստ կենսակերպ, ազգային շահերը վեր դասել ամեն ինչից և չթույլատրել պետության գործերին օտար միջամտություն:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ