Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքվում «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի հռչակագիրը

Բաքվում «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի հռչակագիրը
01.03.2016 | 11:06

APA գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ավարտվել է «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով ստորագրվել է հռչակագիր։ Փաստաթղթում ընդգծվում է էներգետիկ ռեսուրսներ արտադրողների, տարանցիկ երկրների ու սպառող երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ եվրոպական շուկան ադրբեջանական էներգակիրներով հուսալի, կայուն ու անվտանգ ապահովելու համար։ Բարձր են գնահատվում վերջին մեկ տարում՝ 2015-ի փետրվարին տեղի ունեցած Խորհրդատվական խորհրդի առաջին նիստից հետո, «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման նվաճումները։
Փաստաթղթում ընդգծվում է, որ գնահատվելու են ԵՄ սահմաններից դուրս, այդ թվում՝ դեպի Բալկաններ «Հարավային գազային միջանցքի» ընդլայնման ընթացիկ ու ապագա հեռանկարները, ընդգծվում է Հունաստան-Բուլղարիա և Հոնիական-Ադրիատիկ գազատարների նախագծերի հանդեպ հետաքրքրությունը։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ