ԱՄՆ-ի պետդեպը նախազգուշացրել քաղաքացիներին Թուրքիա ուղևորությունների վտանգի մասին: «Պետդեպը կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել Թուրքիա ուղևորություններից: Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների և միջազգային ու տեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակի աճի կապակցությամբ` ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է չափազանց զգույշ լինեն Թուրքիայում ճանապարհորդելիս»,- ասվում է հաղորդագրությունում: Ամերիկացիներին առաջարկվում է խուսափել ուղևորություններից Թուրքիայի հարավ-արևելյան հատվածներ, հատկապես` Սիրիայի հետ սահմանակից շրջաններ։ Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային վայրերում։ Նրանք նաև պետք է զգոն և զգույշ լինեն հասարակական վայրեր այցելելիս: Պետդեպում հայտնել են նաև, որ շարունակում են ուժի մեջ մնալ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչների ուղևորությունների սահմանափակումները Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ։