BP-ն կրճատում է ծախսերը՝ ծրագրելով նավթահանքերի հետազոտության և նավթավերամշակման հատվածում մինչև 4 հազար աշխատակցի կրճատել: Կրճատումները կկազմեն BP-ի ընդհանուր աշխատակազմի 5 %-ը (հիմնականում Ադրբեջանում, Անգոլայում և ԱՄՆ-ում ընկերության նախագծերում) և BP North Sea-ի մասնաճյուղի 20 %-ը: Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանում այդ ծրագրերի արդեն իրականացվում են և կրճատումները կշարունակվեն: Միայն անցյալ տարի BP-Azerbaijan-ից 257 քաղաքացի է ազատվել աշխատանքից: BP-Azerbaijan-ն արհմիություն չունի, որը կարող էր պաշտպանել աշխատողների շահերը: Սակայն BP-Azerbaijan-ի բրիտանական ղեկավարներն անսահման առատաձեռն են օտարերկրացիների նկատմամբ: Նրանք ընկերությունում ամսական 15-20 հազար դոլար աշխատավարձ են ստանում՝ գումարած «երրորդ երկրում» աշխատելու, «տարածաշրջանային անկայունության» համար հավելավճարները: Վերջնական արդյունքում նրանց աշխատավարձերը հասնում են 25-30 հազար դոլարի: Իսկ Ադրբեջանում նույնիսկ բարձրակարգ մասնագետներն ամսական 2 հազար դոլարից ավելի չեն վաստակում: