Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Հիմքեր չկան եզրակացնելու, թե Սիրիայում հրադադարը ձախողված է»

«Հիմքեր չկան եզրակացնելու, թե Սիրիայում հրադադարը ձախողված է»
01.03.2016 | 22:24

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը արձանագրվում են, և հիմքեր չկան եզրահանգելու, որ հրադադարը ձախողված է: Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Քերին համաձայնել է Սերգել Լավրովի հետ, որ անհրաժեշտ է երաշխիքներ մշակել, որ Սիրիայում հարվածներ հասցվեն միայն իսլամիստ ծայրահեղականների դիրքերին: Մեծ Բրիտանիայում գործող սիրիացի իրավապաշտպանները նշում են, որ հրադադարը պահպանվում է երկրի տարածքների մեծ մասում, ու նկատվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի նվազում: Արձանագրվել է կառավարական զորքերի առաջխաղացում Դամասկոսի շրջանում, որոնք նաև վերստին վերահսկողություն են հաստատել դեպի Հալեպ տանող ճանապարհի նկատմամբ:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ