Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին և շնորհավորել է նրան ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գոհունակություն է հայտնել, որ նա պաշտոնակալությունից կարճ ժամանակ անց Ադրբեջան է ժամանել և դա որակել է լավ համագործակցության ցուցիչ։ Ալիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ- Ադրբեջանի լիիրավ համագործակցությունն ունի 15 տարվա պատմություն և վստահություն է հայտնել, որ գործընկերությունն այսուհետ նույնպես կշարժվի նոր զարգացման ուղղությամբ։ Ագրամունտը հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցերից մեկը կատարել է դեպի Ադրբեջան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն ունի իր համար։ Հիշեցնելով, որ այսօր աշխարհը և հատկապես Եվրոպան բախվել են տարբեր մարտահրավերների՝ Ագրամունտն ընդգծել է փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցերը քննարկելու կարևորությունը։ Ագրամունտի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր երկիր է մի շարք հարցերի լուծման տեսանկյունից։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ևս հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի համագործակցության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: