Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էլիզաբեթ Թեյլորի կյանքի կանոնները

Էլիզաբեթ Թեյլորի կյանքի կանոնները
02.03.2016 | 15:30

Անցած դարի 60-ական թվականներին ոչ մի ամերիկյան թերթ լույս չէր տեսնում առանց Էլիզաբեթ Թեյլորի կյանքի ու ֆիլմերի վերաբերյալ նյութերի: Նա ստանում էր բազմամիլիոնանոց հոնորարներ, ուներ փառք, օսկարաբեր դերեր, միլիոնավոր երկրպագուներ, անզուգական գեղեցկություն, բնատուր խելք ու հումոր:
.Ժամանակին զուգընթաց սկսում ես զղջալ գործածդ մեղքերի համար, և այն մեղքերի, որ չես հասցրել գործել:
.Շատ մարդկանց խիղճը ուրիշների կարծիքից վախենալն է, ոչ ավելին:
.Տարիները մեզ համբերատար են դարձնում: Որքան ավելի քիչ ժամանակ է մնում, այդքան ավելի լավ ենք կարողանում համբերել:
.Եթե մարդն ակնհայտ թերություններ չունի, կարող եք վստահ լինել, որ անչափ ձանձրալի անձնավորություն է:
.Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար: 20 տարի առաջ ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որ հիմա նույնիսկ ճաշի չէի հրավիրի։
.Ով է իսկական ընկերդ` կիմանաս, երբ հայտնվես սկանդալի մեջ։
.Պետք է կազմվածքին միշտ հետևել: Գիտե՞ք` ինչն է ինձ օգնում: Ես սառնարանի դռանը փակցրել եմ Էլիզաբեթ Թեյլորի նկարը:
.Դուք երբեք ինձնից չեք լսի, որ ես այլևս երբեք չեմ ամուսնանա:
.Սիրո մեջ պետք է ներդաշնակություն լինի: Երբ վերանում է, սառը, կոպիտ ու տհաճ մթնոլորտ է ստեղծվում:
.Լրբերի դերերն ինձ առանձնակի հեշտությամբ են տրվում:
.«54 տարեկանում ես վերջապես մեծացա՝ ճիշտ ժամանակին»:
.Ես գիտեմ, որ գեղեցիկ եմ, թեպետ ոտքերս մի քիչ կարճ են, կրունկներս` մեծ, կոնքերս` լայն: Ես կրկնակի կզակ ունեմ ու չափից ավելի թմբլիկ եմ։
.Երեխաներս այդքան էլ վատ չեն դաստիարակել իրենց երեխաներին: Ամեն դեպքում` ես լավ մայր եմ եղել:
.Ինքդ քեզ հավաքելու ամենաարդյունավետ միջոցը մի կում թունդ խմիչք խմելն է, շրթներկ քսելն ու սեփական կամքն ափի մեջ հավաքելը։

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ