ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռուս-ամերիկյան նախաձեռնության իրագործումը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «ՈՒշադրության կենտրոնում է գտնվել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռուս-ամերիկյան նախաձեռնության և ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշումների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։ Նրանք հաստատել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համակարգման վճռորոշ նշանակությունը, առաջին հերթին ռազմական գծով՝ Սիրիայում հրադադարի ամրապնդման համար։