Այսօր Փարիզում կհանդիպեն Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Օրակարգում անցած տարի փետրվարին Մինսկում կնքված խաղաղության համաձայնագիրն է, ըստ որի՝ հակամարտող կողմերը պետք է դադարեցնեին ռազմական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում: