Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան 14 երկրների առաջարկում է ապօրինի ներգաղթյալների հետընդունման համաձայնագիր

Թուրքիան 14 երկրների առաջարկում է ապօրինի ներգաղթյալների հետընդունման համաձայնագիր
04.03.2016 | 00:23

Թուրքիան պատրաստ է անօրինական ներգաղթյալների հետընդունման համաձայնագիր ստորագրել՝ տեղեկացնում է «Իլհաս» գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը ասել է, որ Անկարան առաջարկել է համաձայնագիր կնքել 14 երկրների հետ, որտեղից ներգաղթի հոսք կա։ Նպատակը կրճատելն է Թուրքիայից ԵՄ երկրներ փախստականների թիվը։ Բիլգիչը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Նման համաձայնություն կարող է ստորագրվել այդ երկրների հետ քննարկումներից և համաձայնության գալուց հետո։ Խոսք չի կարող լինել փախստականների անհապաղ վերադարձի մասին։ Մենք հրաշագործներ չենք, և մեզ ժամանակ է պետք այդ երևույթի դեմ հետևողական պայքարի համար»,- ասել է Բիլգիչը։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ