Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Օբաման մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
04.03.2016 | 00:27

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով՝ մինչև 2017 թվականի մարտի 6-ը: Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի գործողություններն ու քաղաքականությունը ՈՒկրաինայի նկատմամբ սպառնում են երկրի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, խարխլում ժողովրդավարական արժեքները: Փաստաթղթում ասված է, որ ստեղծված իրավիճակը արտակարգ վտանգ է ներկայացնում ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ