ԱՄՆ դիվանագիտության 60 վետերաններ՝ Հանրապետական կուսակցությունից, հայտարարել են, որ դեմ են Դոնալդ Թրամփի թեկնածությանը, քանի որ նրա քաղաքական առաջարկությունները կարող են խարխլել ԱՄՆ-ի անվտանգությունը:
Մարտի 3-ին հրապարակված «Պատերազմ ժայռերի վրա» նամակում նշանավոր հանրապետականները (նրանց թվում են Համաշխարհային բանկի նախկին նախագահ Ռոբերտ Զելիկը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսը և Քոլին Փաուելը, ներքին անվտանգության նախկին նախարար Մայքլ Չերթոֆը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին), անընդունելի են համարում Թրամփի հակաիսլամական հայտարարությունները, Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանային պատ կառուցելու առաջարկությունը և այլ պնդումներ: «Մենք որպես գաղափարակիր և հավատարիմ հանրապետականներ պարտավորվում ենք ջանքեր գործադրել՝ կանխելու այդ պաշտոնի համար ցանկացած նմանօրինակ ակնհայտորեն ոչ պիտանի անձի ընտրությունը»,- ասվում է նամակում, որի հեղինակներն ընդգծում են Թրամփի պոտենցիալ վտանգը ԱՄՆ-ի միջազգային հեղինակության համար: Նամակը հրապարակվել է «սուպեր երեքշաբթիի» քվեարկության արդյունքներով յոթ նահանգներում Թրամփի համոզիչ հաղթանակից հետո և, ըստ փորձագետների, վկայում է նրա թեկնածության հարցով հանրապետական կուսակցությունում խոր պառակտման մասին: