Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը քառամյա ճգնաժամ է կանխատեսում

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը քառամյա ճգնաժամ է կանխատեսում
04.03.2016 | 00:32

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ենթադրում է, որ 2016-2019 թվականներին նավթը կարժենա բարելի համար 50 դոլարից պակաս՝ ասված է 2016 և 2017-2019 թվականներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հիմնական ենթադրություններում: 2016-ին նավթի արժեքը կանխատեսվում է բարելի համար 35 դոլարի մակարդակում, հաջորդ տարիներին պետք է բարձրանա մինչև 45 դոլար, ենթադրում են նախարարությունում: Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը փաստաթուղթն անվանել է «քննարկման սևագիր»: «Դա կանխատեսում չէ, այլ առաջին գնահատականները»,- ասել է նա։

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ