ԵՄ որոշ երկրներ ցանկանում են վերանայել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ գրում է The Wall Street Journal-ը: Պատժամիջոցների վերանայման հիմնական պատճառ է համարվել ՈՒկրաինայի արևելքում բռնությունների մակարդակի նվազեցումը, ՈՒկրաինայի կառավարության խնդիրները: ԵՄ երկրների արտգործնախարարները Ռուսաստանի հետ հարաբերությունները կքննարկեն մարտի վերջին: Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման առաջին նշաններից մեկը պարբերականը համարում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հնարավոր այցը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորում, որը տեղի կունենա հունիսին: Դա կարող է դառնալ այդ մակարդակի պաշտոնյայի առաջին այցը Ռուսաստան՝ Ղրիմի բռնակցումից հետո: