Լոնդոնը փափուկ ուժի համաշխարհային կենտրոնն է՝ գրում է BBC-ին՝ վկայակոչելով Deloitte LLP ընկերությանը: Երկիրը գեներացնում է ավելի շատ բարձր որակավորմամբ աշխատատեղեր, քան որևէ այլ քաղաք: 2013-ից ի վեր Լոնդոնում ստեղծվել են 235 հազար բարձր որակավորմամբ աշխատատեղեր, աշխատում են 95 տարբեր ազգությունների տնօրեններ ու խոշոր ընկերությունների կառավարիչներ՝ իր մամլո հաղորդագրության մեջ տեղեկացնում է Deloitte-ն, որի հետազոտությունը նվիրված է փափուկ ուժի վարկանիշին: Նյու Յորքը Լոնդոնից հետ է մնում այս ցուցանիշներով: «Լոնդոնը գլոբալ քաղաք է, հնարավոր է՝ ամենակարևոր գործնական կենտրոնն աշխարհում: Նրա ուժը այլոց նախընտրությունների վրա ազդելն է՝ ներգրավելով և զարգացնելով գործնական աշխարհի առաջնորդներին: Այդ առաջնորդներից շատերը սովորել կամ աշխատել են Լոնդոնում կամ մերձակայքում»,- ասել է Deloitte LLP-ի ավագ գործընկեր Անգուս Նուլս-Քաթլերը: