Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա Հայաստանի ավիաշուկայում

Հայաստանն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա Հայաստանի ավիաշուկայում
04.03.2016 | 00:50

Հայաստանն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` Armenia ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի: Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ՝ ասել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։ Նրա խոսքով` Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։ «Այդ գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին: Հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին:
Մեկնաբանելով լուրերը, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գաիաշվիլին ասել է, որ դա սուտ է և սադրանք։ Նա հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը կապված չէ ընկերության հետ։

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ