Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը առճակատման չի ձգտում ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի հետ

Ռուսաստանը առճակատման չի ձգտում ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի հետ
04.03.2016 | 00:52

ՌԴ-ն առճակատման չի ձգտում՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կրկնում եմ՝ մենք չենք ձգտում առճակատման ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի հետ: Հակառակը՝ Ռուսաստանը բաց է արևմտյան գործընկերների հետ ամենալայն փոխգործակցության համար: Առաջվա պես համարում ենք, որ եվրոպական մայր ցամաքում ապրող ժողովուրդների շահերի ապահովման լավագույն միջոցը կլիներ տնտեսական ու հումանիտար ընդհանուր տարածքի ձևավորումը, որը կձգվեր Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս, որ վերջերս ձևավորված Եվրասիական տնտեսական միությունը կարողանար կապող օղակ դառնալ Եվրոպայի ու Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև: Ձգտում ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որ հաղթահարենք այս ճանապարհին բոլոր խոչընդոտները՝ այդ թվում մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա ուկրաինական ճգնաժամի կարգավորումը»,- ասված է Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում:
«ՈՒզում եմ վկայակոչել փորձառու և իմաստուն քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերին, որ վերջերս ելույթ ունենալով Մոսկվայում, ասաց, որ «Ռուսաստանին պետք է դիտարկել որպես ցանկացած գլոբալ հավասարակշռության արմատական տարր, այլ ոչ թե որպես սպառնալիք նախ և առաջ ԱՄՆ-ին... Ես կողմ եմ երկխոսությանը՝ հանուն մեր ընդհանուր ապագայի ապահովման, այլ ոչ թե տարաձայնությունների խորացման: Դրա համար պետք է երկու կողմերն էլ հարգեն միմյանց կենսական արժեքներն ու շահերը»: Մենք հենց այս մոտեցման կողմնակիցն ենք: Եվ շարունակում ենք միջազգային հարցերում պաշտպանել իրավունքի ու արդարության սկզբունքները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ