Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: «Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության՝ որևէ տարածքային կազմավորման ճանաչումը մտնում է դաշնային կառավարության լիազորությունների մեջ: ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - «Թրենդ»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: