ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: «Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտադիր ուժ չունեն և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը»,- գրել է ՈՒոռլիքը: