Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂՀ ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողությունների և ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու քայլերից

ԼՂՀ ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողությունների և ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու քայլերից
05.03.2016 | 00:34

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով նահանջել են, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետներ: ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ