Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանը նշանակել է հոգաբարձուներին, որոնք կղեկավարեն ընդդիմադիր Zaman թերթը։ Թերթի լրագրողները կարծում են, որ դա կհանգեցնի թերթի փակմանը։ Թերթն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ապրում է իր ամենամութ ու մռայլ օրերը մամուլի ազատության պլանում, և որ ԶԼՄ-ներին լռեցնելու ևս մեկ եղանակ է հոգաբարձուներ նշանակելը։ Որպես օրինակներ ներկայացվել են Bugün TV և Kanaltürk ընդդիմադիր հեռուստաալիքների հոգաբարձուներ նշանակելը, որից հետո նրանք փակվել են սնանկանալու պատրվակով։ Zaman-ն ամենամեծ տպաքանակ ունեցող թերթն է Թուրքիայում՝ 700000-1000000 օրինակ։