Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու ու հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը. «Բաքու այցի գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը հաստատեցին, որ պատասխանատու ու հուսալի գործընկեր են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտն է»։ Ռոգոզինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են տնտեսական ու ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցը։ Ալիևը հայտարարել էր, որ երկու երկրների միջև շատ ոլորտներում իրականացվում է հաջող համագործակցություն։ Նա ընդգծել էր Ռուսաստանին մթերքների մատակարարման ոլորտում Ադրբեջանի աճող դերը։