Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

SOCAR-ի հետ համաձայնագրից հետո Վրաստանն այլևս չի զգում Իրանից գազ գնելու անհրաժեշտություն

SOCAR-ի հետ համաձայնագրից հետո Վրաստանն այլևս չի զգում Իրանից գազ գնելու անհրաժեշտություն
05.03.2016 | 00:42

Ադրբեջանական SOCAR-ի հետ համաձայնագրի կնքումից հետո այլևս գոյություն չունի Իրանից բնական գազ գնելու անհրաժեշտություն՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ վրացական կողմը սկսել է զուգահեռ Իրանի հետ բանակցություններ վարել, քանի որ հայտարարվել էին Ադրբեջանից բնական գազի մատակարարումների տեխնիկական խնդիրների մասին. «Մենք հանդիպում ունեցանք, քննարկեցինք, թե որքանով է հնարավոր իրանական գազ ստանալը։ Տեսականորեն կա հնարավորություն, սակայն այսօր այլևս գոյություն չունի նման անհրաժեշտություն։ Մենք համաձայնագիր ենք կնքել ռազմավարական գործընկերոջ, ընկերության հետ, որը կապահովի Վրաստանին բնական գազի մատակարարումներով ու կբավարարի շուկան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալաձեն ու Աբդուլաևը Թբիլիսիում ստորագրել են գազային հուշագիր, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը Վրաստանին գազի մատակարարման ծավալը կմեծացնի 500 միլիոն խորանարդ մետրով և կնվազեցնի սոցիալական ու կոմերցիոն գազի գները։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ