Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուրքիայի վարչապետի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուրքիայի վարչապետի հետ
05.03.2016 | 14:45

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 7-ին Բրյուսելում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուի հետ։ ՆԱՏՕ-ն դեռևս պաշտոնապես չի նշել բանակցությունների թեման, թերևս քննարկվեն միգրացիոն իրավիճակի և Էգեյան ծովում միգրացիայի մոնիտորինգի դաշինքի հնարավոր գործողությունները, կշոշափվի Թուրքիայի տարածքային ջրերում ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի նավերի հասանելիության հարցը։ Դավութօղլուն դաշինքի գլխավոր քարտուղարին կտեղեկացնի ԵՄ ղեկավարների հետ արտահերթ գագաթնաժողովի արդյունքների մասին, որը կկայանա Բրյուսելում՝ երկուշաբթի։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ