ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է հանրապետական կուսակցության «ապոկալիպտիկ հռետորաբանությունը» և նշել, որ իրականում ԱՄՆ-ը շատ լավ վիճակում է՝ փոխանցում է The Hill-ը։ Նրա խոսքով՝ չնայած կանխատեսումներին և գլոբալ տնտեսական անկայունությանը՝ ԱՄՆ-ում հաջողվել է միայն վերջին ամսում ստեղծել 242 հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ հանրապետականների համար կա այլընտրանքային իրականություն, որում Ամերիկան գտնվում է «խորապես վատ տրամադրության մեջ»։ «Դա այդպես չէ։ Ամերիկան չափազանց մեծ է, ու հենց հիմա հասնում է մեծ հաջողությունների»,- ընդգծել է Օբաման։