Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թեհրան։ Նրա այցի ծրագրում հանդիպումներ են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի և երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Թուրքական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, մաքսային, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի ու զարգացման հարցերով նախարարները։ Այցի նպատակն է քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղիների քննարկումը։ 2015-ի ապրիլին Իրանում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։