ԱՄՆ-ի իշխանություններն անհանգստացած են Թուրքիայում մի քանի լրատվամիջոցների փակմամբ՝ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ «Մենք թուրքական կառավարությանը կոչ ենք անում հետևել միջազգային նորմերին, այդ թվում՝ սեփական Սահմանադրությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ ՈՒրբաթ Ստամբուլի դատարանը հոգաբարձուներ է նշանակել ընդդիմադիր Zaman թերթի ղեկավարման համար, ինչն աշխատակազմի կարծիքով՝ կհանգեցնի թերթի փակմանը։