ՌԴ-ն Սիրիայում խաղաղ կարգավորման բանակցություններում առաջատար դեր է ստանձնել, նրա մասնակցությունն օգտակար էր, ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ուրբաթօրյա ճեպազրույցում: «Ռուսաստանի հետ մեր տեսակետները Սիրիայի վերաբերյալ շատ հարցերում չեն համընկնում, էլ չեմ ասում Սիրիայի սահմաններից դուրս: Բայց Ռուսաստանը առաջատար դեր է ստանձնել խաղաղ բանակցություներում, դրանք օգտակար էին ու համատեղ»,- ասել է Քիրբին: Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմ, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ի գիշերը՝ Դամասկոսի ժամանակով: Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի խորհրդակցությունների ընթացքում: