Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի ցանկանում Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծում՝ ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին։ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում դաշնային պետության ստեղծմանն ու այդ տարածքում քրդական ինքնավարության կազմավորմանը։ Քիրբին ընդգծել է, որ Սիրիայում իշխող վարչակարգի ու ընդդիմության դիմակայության դադարից հետո դիվանագիտական համոզմունք է առաջացել, որ հաջողության դեպքում կհանգեցնի կառավարության ստեղծմանը, որը կհամապատասխանի Սիրիայի ժողովրդի ձգտումներին։ Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի ապագայում տեղ չկա Բաշար Ասադի համար։