ՌԴ էներգետիկայի նախարարությունը հուսով է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կմիանան նավթի արդյունահանման «սառեցմանը»՝ ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը. «Հուսով ենք, որ ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող ու չհանդիսացող երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, կմիանան համապատասխան որոշմանը»։ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությանը, հայտնել էր, որ նավթարդյունահանող երկրների հանդիպումը Ռուսաստանում անցկացվելու է մարտի 20-ին։ Հանդիպմանը պետք է մասնակցեն ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրները։