Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ու Իրանը պետք է օգտագործեն միմյանց տարանցիկ հնարավորությունները

Թուրքիան ու Իրանը պետք է օգտագործեն միմյանց տարանցիկ հնարավորությունները
06.03.2016 | 13:03

Իրանն ու Թուրքիան քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ու տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Թեհրանում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին։ Նա ընդգծել է, որ իրենք քննարկել են ոչ պարզ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանի անվտանգության հարցերը, Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում Իրանի ու Թուրքիայի շահերը:
«Կարծում եմ, որ շատ օգտակար քննարկումներ են եղել երկու կողմի համար։ Մեր երկրների միջև ծագող խնդիրները պետք է լուծվեն սեղանի շուրջ մեր երկրների ղեկավարության միջև բանակցություններում»,- ասել է Ջահանգիրին։ Խոսելով երկու երկրների տնտեսական կապերի մասին՝ Ջահանգիրին հայտարարել է, որ իրենք քննարկել են էներգետիկ, գազի, էլեկտրաէներգիայի, բանկային ու զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հարցը. «Նախորդ տարի Թուրքիա այցելել է 2,5 միլիոն իրանցի։ Մենք հուսով ենք, որ նույնքան զբոսաշրջիկ կգա Թուրքիայից, և որ թուրքական ընկերությունները ներդրումներ կանեն Իրանի զբոսաշրջային բիզնեսում»։ Դավութօղլուն խոսել է Իրանի ու Թուրքիայի տարանցիկ պոտենցիալների օգտագործման կարևորության մասին՝ ընդգծելով, որ Իրանն այն երկիրն է, որի միջոցով Թուրքիան դուրս է գալիս Կենտրոնական, Հարավային ու Հարավարևելյան Ասիայի երկրներ, իսկ Իրանը Թուրքիայի տարածքով կարող է դուրս գալ Եվրոպայի երկրներ. «Իրանը էներգակիրների խոշորագույն արտադրողներից է, իսկ Թուրքիան նրա խոշորագույն սպառողն է»։ Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ունի զբոսաշրջային ոլորտի զարգացման մեծ փորձ, իսկ Իրանն օժտված է զբոսաշրջային տեսարժան վայրերի մեծ պոտենցիալով՝ Սպահան, Շիրազ, Եզդ։ Դավութօղլուն հավելել է, որ այդ պոտենցիալը համեմատելի է նրա էներգետիկ պոտենցիալի հետ։

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ