Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը և Թուրքիան մտադիր են եռապատկել առևտրաշրջանառության տարեկան ծավալները

Իրանը և Թուրքիան մտադիր են եռապատկել առևտրաշրջանառության տարեկան ծավալները
06.03.2016 | 18:30

Իրանը և Թուրքիան մտադիր են եռապատկել փոխադարձ առևտրի ծավալները` չնայած սիրիական հարցի շուրջ տարաձայնություններին՝ Թեհրանում կայացած հանդիպման ավարտին հայտարարել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրանց խոսքով՝ տարեկան առևտրաշրջանառության ծավալը երկրների միջև երկու տարում կարող է հասնել 30 մլրդ դոլարի: Մինչդեռ վերջին 12 ամսում Իրանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալները նվազել են` 15-ից հասնելով 10 մլրդ դոլարի:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ