Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի ոչ բոլոր գործողություններին է պարտադիր հավանություն տալիս: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, երկրների միջև կա համագործակցություն: Իհարկե, դա չի նշանակում Իրանի հավանությունը Ռուսաստանի ցանկացած քայլին»,- մեջբերում է Ռոհանիի խոսքերը ISNA գործակալությունը: Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով` նախագահը նշել է, որ նպատակը Սիրիայում պատերազմի դադարեցումը և սիրիական ժողովրդի վերադարձն է նորմալ կյանքի, որին պետք է նպաստի հրադադարը: