Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կթաղի եվրոպական արժեքները

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կթաղի եվրոպական արժեքները
07.03.2016 | 11:08

ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ կարող է դառնալ «ամբողջ Եվրոպայի կործանման օր», հայտարարել է Բունդեստագի պատգամավոր և միջազգային գործերով կոմիտեի անդամ Սևիմ Դագդելենը Deutschlandfunk-ի հետ հարցազրույցում: «Մարտի 7-ը կարող է պատմության մեջ մտնել որպես ԵՄ կործանման օր»,- ասել է նա: Պատգամավորը վստահ է, որ գագաթնաժողովը կթաղի բոլոր եվրոպական արժեքները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կօգտվի դրանից: «Այն ամենը, որ կոչվում է սահմանադրություն, մարդու իրավունք, մարդկություն` այդ բոլորը կթաղվի, և կմատուցվի Էրդողանին կապույտ երիզով սկուտեղի վրա, իսկ նա կվայելի»,- համարում է նա: Այդ բոլոր ռևերանսները միայն կհանգեցնեն Թուրքիայի նախագահի նոր պահանջներին` մասնավորապես Թուրքիայի և ԵՄ միջև վիզային ռեժիմի վերացմանը: Դագդելենը կարծում է, որ Էրդողանը ամենավստահելի գործընկերը չէ Եվրոպայի համար, նրա հետաքրքրությունների շրջանակը քրդերի դեմ պայքարն է, ոչ թե փախստականներին օգնելը: Որքան ուժեղ է Թուրքիայի նախագահի ճնշող քաղաքականությունը, այնքան ավելի շատ է Եվրոպան ենթարկվում նրան, ավելացրել է քաղաքական գործիչը: Թուրքիայի մասնակցությամբ ԵՄ գագաթնաժողովը այսօր է, Բրյուսելում, մասնակիցները կփորձեն ելք գտնել միգրացիոն ճգնաժամից:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ