Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նարենդրա Մոդին ուզում է մաքուր Հնդկաստան

Նարենդրա Մոդին ուզում է մաքուր Հնդկաստան
07.03.2016 | 11:08

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է հինգ տարում երկիրը մաքրել աղբից՝ հայտնում է Reuters-ը: Մոդիի սկսած արշավը կոչվում է Swachh Bharat (Մաքուր Հնդկաստան): Խորհրդանիշ է ընտրվել Մահաթմա Գանդիի կլոր ակնոցը: Մոդին ասել է, որ մեծ փիլիսոփան ամբողջ կյանքում երազել է, որ երկիրը ազատվի կեղտից: Մոդին հանձնարարել է մինչև Գանդիի 150-ամյակը` 2019-ը, ամբողջ Հնդկաստանի փողոցները դարձնել մաքուր, յուրաքանչյուր հնդիկ պետք է ունենա խմելու ջուր և զուգարան: Իշխանությունները մտադիր են երկրում մաքրության հասնել երկու ճանապարհով: Առաջին՝ նրանք կազմակերպել են հասարակական շարժում, որի մասնակիցները երդում են տալիս, որ տարեկան կծախսեն 100 ժամ մաքրության վրա, շարժմանը միացել են տասնյակ հազարավոր հնդիկներ` վարչապետի գլխավորությամբ: Բացի դրանից` կառավարությունը խոստացել է խստացնել տուգանքները չթույլատրված տեղերում աղբ թափելու համար:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ