Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփն ու Քլինթոնը պահպանում են առաջատարի դիրքերը

Թրամփն ու Քլինթոնը պահպանում են առաջատարի դիրքերը
07.03.2016 | 11:09

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը պահպանել են առաջատարի դիրքերը իրենց կուսակցությունների շրջանակներում մարտի 5-ին անցկացված նախընտրություններում: Միլիարդատեր Թրամփը հաղթել է Լուիզիանա նահանգում հանրապետական կուսակցության պրայմերիզում: Հանրապետական Թեդ Քրուզը հաղթել է Մեյնում և Կանզասում, սակայն բոլոր պրայմերիզներում հաղթանակների թվով Թրամփը պահպանել է առաջատարի դիրքերը:
Դեմոկրատական կուսակցության շրջանակներում ընտրապայքարում երկու հաղթանակ է արձանագրել սենատոր Բերնի Սանդերսը` Կանզասում և Նեբրասկայում, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լուիզիանայում տարած հաղթանակով շարունակում է մնալ առաջատար: Փորձագետների գնահատականներով, նոյեմբերի 8-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուն կլինի Քլինթոնը: Հանրապետականների թեկնածուի հարցում միասնական կարծիք չկա, կուսակցության ազդեցիկ անդամներից շատերը քննադատում են Թրամփի ագրեսիվ, պոպուլիստ և այլատյաց հռետորաբանությունը:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ