Թուրքիայի կառավարությունը ոչ մի կապ չունի ընդդիմադիր Zaman թերթի ղեկավարությունում խնամակալների նշանակման դատարանի որոշման հետ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական մամուլի համար: Նա նշել է, թե կատարվածը դատարանի որոշման իրականացում էր, և ոչ ոք չպիտի կասկածի Թուրքիայում մամուլի ազատությանը: Նախօրեին ուժայինները Ստամբուլում գրավել էին ամենաազդեցիկ ընդդիմադիր թերթի խմբագրությունը, ցուցարարներին ցրել ուժի կիրառմամբ: