«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը: Գրավված Ռաքքա քաղաքի բնակիչները Սիրիայի պետական դրոշները կախել էին քաղաքի մի քանի թաղամասերում: «ԻՊ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքայի բնակիչների կողմը, ինչը ստիպել է ահաբեկիչներին բլոկպոստեր տեղադրել քաղաքի մուտքերի մոտ»,- գրում է գործակալությունը: Ռաքքայի բնակիչները բախումների ընթացքում դուրս են մղել ահաբեկիչներին քաղաքի 5 թաղամասերից: Աղբյուրները հայտնում են, որ ընդդիմադիրներին հաջողվել է կապ հաստատել կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ բջջային կապի միջոցով: