Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն մտադիր է բալկանյան երթուղին փակ հայտարարել

ԵՄ-ն մտադիր է բալկանյան երթուղին փակ հայտարարել
07.03.2016 | 16:02

ԵՄ երկրները բրյուսելյան գագաթնաժողովում մտադիր են բալկանյան երթուղին փակ հայտարարել՝ փորձելով խոչընդոտել Հունաստանից Եվրոպայի այլ հատվածներ ներգաղթյալների անցմանը՝ հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով գագաթնաժողովի համար նախապատրաստված փաստաթղթին։ Երկուշաբթի Բրյուսելում բացվում է Թուրքիայի մասնակցությամբ ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները կփորձեն լուծում գտնել միգրացիոն ճգնաժամին։ Անկարան ակնկալում է, որ Բրյուսելը կտրամադրի 3 մլրդ եվրո խոստացված ֆինանսական օգնությունը, որը կկիրառվի Թուրքիայի տարածքում փախստականների համար պատշաճ պայմանների ապահովման համար։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ