Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ճապոնիայի վարչապետը կմեկնի Իրան

Ճապոնիայի վարչապետը կմեկնի Իրան
07.03.2016 | 16:03

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այս տարի 38 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Իրան՝ գործարարների և ճապոնական ընկերությունների ղեկավարների խմբի հետ: 1978-ի սեպտեմբերից ի վեր, երբ Իրան այցելեց Ճապոնիայի վարչապետ Տակեո Ֆուկուդան, բարձրամակարդակ այցեր չեն եղել: Հունվարին Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ փետրվարի սկզբին ստորագրել է ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր, որը ճապոնական ընկերությունների համար ճանապարհ է բացում իրանական շուկա և խթանում է ներդրումները Իրանի գազի և նավթի արդյունահանման ոլորտում: Երկու երկրների բանկերը մասնաճյուղեր բացելու հնարավորություն կստանան, ֆինանսական ինստիտուտների միջև կնքելու արտարժույթի փոխանակման պայմանագրեր կկնքվեն:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ