Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում երկրորդ ավիաբազան կառուցել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում երկրորդ ավիաբազան կառուցել
07.03.2016 | 16:03

ԱՄՆ-ը գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող Ռամիլան շրջանում առաջին ավիաբազայի շինարարությունը և սկսել է երկրորդ բազան կառուցել նույն շրջանում՝ հայտնում է քրդական BasNews գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցչին։ Նոր բազան կառուցվում է թուրքական սահմանի մոտ՝ Քոբանիից հարավ-արևելք։ Բազան կգործածվի ռազմական և խաղաղ նպատակների համար։ ԱՄՆ-ն Ալ-Հասիկա նահանգի Ռամիլան քաղաքի գյուղատնտեսական նշանակության օդանավակայանի տարածքում կառուցում է ռազմաօդային ուժերի բազա։ Այնտեղ վայրէջք կկատարեն ամերիկյան ուղղաթիռներն ու բեռնատար ինքնաթիռները, որոնք քրդերին սպառազինություն և զինամթերք կմատակարարեն։ ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են այդ շրջանում հատուկ նշանակության զորքերի տեղակայումը։

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ