Մենք չենք ցանկանում Սիրիան մասնատված տեսնել՝ Ստամբուլում մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը: «Ես հայտարարել եմ իրանցի գործընկերներին Թեհրանում մեր բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է Դավութօղլուն: Նա հիշեցրել է, որ 100 տարի առաջ կնքվել է Սայքս-Պիկո համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանի պառակատմանը: «Մեզ անհրաժեշտ է թույլ չտալ տարածաշրջանի պառակտման կրկնություն: Ընդհակառակը՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանը միավորելու համար: Դրան կարող է նպաստել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը»,- ասել է նա: Դավութօղլուն նշել է, որ Անկարան միշտ հակված է եղել այն դիրքորոշմանը, որի համաձայն՝ տարածաշրջանի երկրները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները: Նույնը վերաբերում է նաև Սիրիային: