Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Այսօր սկսվում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը

Այսօր սկսվում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը
07.03.2016 | 16:08

ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այսօր կանցկացնեն միանգամից երկու արտահերթ գագաթնաժողով՝ Թուրքիայի վարչապետի հետ քննարկելով միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ գործողությունները, իսկ այնուետև ԵՄ գագաթնաժողովում՝ ընդհանուր միգրացիոն ռազմավարությունը։ Բանակցություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի կեսերին սպառնացել էր բացել ԵՄ երկրների հետ սահմանները փախստականների համար։ Էրդողանը 2015 թվականի նոյեմբերի 14-ին Անթալիայում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը պահանջել է ԵՄ-ից 30 մլրդ եվրո՝ փախստականների խնդիրների լուծման համար՝ սպառնալով ուղարկել նրանց Եվրոպա։ Մարտի 5-ին Թուրքիայի նախագահն առաջարկել է Սիրիայի հյուսիսում նոր քաղաք կառուցել՝ այնտեղ փախստականներին տեղակայելու համար, և ֆինանսավորել շինաշխատանքները միջազգային հանրության աջակցության հաշվին։ Բանակցություններում լարվածություն կարող է մտցնել իրավիճակը՝ կապված Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության սահմանափակման հետ։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ մտադիր է այդ հարցն այսօր բարձրացնել։ Առավոտյան Շուլցը բանակցություններ կանցկացնի Դավութօղլուի հետ:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ