Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի իր գործընկերներին Թուրքիային աջակցելու կոչ անել՝ հայտնել է Դաունինգ սթրիթի գրասենյակը: Բրիտանիայի վարչապետը նաև կոչ է անելու տեխնիկական աջակցություն տրամադրել Աթենքին՝ անլեգալ միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար: Քեմերոնը տեղեկացրել է բրիտանական հասարակայնությանը, որ Էգեյան ծովում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի առաքելությանը միացել են Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ Mounts Bay նավը, երեք սահմանապահ կատերների ու Wildcat մակնիշի ուղղաթիռների հետ: Նրանց խնդիրն է նույնականացնել մաքսանենգներին, որ միգրանտներ են ուղարկում Թուրքիայից Հունաստան ու նրանց մասին տեղեկությունները փոխանցել Թուրքիայի առափնյա պաշտպանության ծառայությանը, որ կարողանան բերման ենթարկել միգրանտներին տեղափոխող նավերը: