Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետք չէ Թուրքիային 3 մլրդ եվրո տալ միգրանտների համար

Պետք չէ Թուրքիային 3 մլրդ եվրո տալ միգրանտների համար
07.03.2016 | 16:10

Եվրամիությունը չպետք է Թուրքիային միլիարդավոր եվրոներ տա, որ կարգավորի իր տարածքում միգրանտների հոսքերը, Թուրքիան չի ցանկանում և չի կարող ինչ-որ բան անել նրանց հետ՝ հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ТВ Prima-ին տված հարցազրույցում: Զեմանը սատարում է Եվրամիության արտաքին սահմանների արդյունավետ պահպանման գաղափարին: Բայց եթե այդ գաղափարի հետ ոչինչ չստացվի, նա հունական սահմանների պաշտպանության կողմ կարտահայտվի: «Միամտություն է ենթադրել, որ ԵՄ երկրներից մերժված փախստականները կամավոր կվերադառնան բալկանյան երկրներ: Եվ այս տարի, ըստ ամենայնի, մեզ ոչ պակաս միգրացիոն հոսքեր են սպասում»,- հայտարարել է Զեմանը: Եթե Ավստրիայում առաջացած խնդիրների պատճառով փախստականների հոսքը Գերմանիա ուղղվի Չեխիայի հարավային հատվածով, Զեմանը երկրի սահմանների փակումը կապահովի ոստիկանության և բանակի ուժերով:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ