Թեհրանում ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Սիրիացիները ցանկանում են ավարտել պատերազմն ու վերադառնալ խաղաղ կյանքի: Մենք սա ասում ենք բոլորին, այդ թվում՝ մեր ընկերներին, որ սիրիացիները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը: Մենք հանդես ենք գալիս Սիրիայի ամբողջականության, հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, և ուզում ենք, որ երկրի իշխանությունները համապատասխանեն սիրիացի ժողովրդի ձգտումներին»: