Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու կատարելագործման ուղիներին: Պաշտպանության բանակի հրամանատարը, կարևորելով օրակարգի հարցերը, անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները: Օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանձնարարել է առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում: