Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն 3 մլրդ դոլարից ավելի մեծ ծավալով ֆինօգնություն է պահանջել Եվրամիությունից, որը պետք է հատկացվի սիրիացի ներգաղթյալների աջակցմանը Թուրքիայում: Reuters-ի տեղեկացմամբ` Թուրքիայի վարչապետը 20 մլրդ դոլար է պահանջել ԵՄ-ից: Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ է հետ ընդունել Եվրոպայում ապաստան չստացած ոչ սիրիացի փախստականներին: