Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽ-ն դատապարտել է միգրացիոն ճգնաժամի լուծումը ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերը

ԵԽ-ն դատապարտել է միգրացիոն ճգնաժամի լուծումը ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերը
08.03.2016 | 10:27

Եվրախորհրդարանը դատապարտել է միգրացիոն ճգնաժամի լուծումը Եվրամիությանն անդամակցության գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերը՝ հայտարարել է ԵԽ նախագահ Մարտին Շուլցը: «Միգրանտների և փախստականների հետ կապված ճգնաժամն անդամակցության գործընթացին կապելու փորձեր կան: Մեզ՝ եվրախորհրդարանականներիս համար պարզ է, որ հարկավոր է տարանջատել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն ու բոլոր հարցերը, որոնք կապված են նոր գլուխների բացման հետ, և փախստականների ճգնաժամի կարճաժամկետ կառավարումը: Հիմնարար իրավունքների քննարկումը, որի մասին հարցում է ուղղել թուրքական կառավարությունը, մեզ հնարավորություն է ընձեռում մի քանի գլուխների շրջանակում քննարկել հիմնարար իրավունքները, լրատվամիջոցների ազատությունը, վերջին իրադարձությունները, այդ թվում՝ կապված Zaman-ի հետ, կամ երկրի հարավ-արևելքում տիրող իրադրությունը»,- Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողներին ասել է Մարտին Շուլցը: Նա կարծում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը «երկարատև գործընթաց է, չպետք է կողմերից մեկին հնարավորություն տա նախապայմաններ առաջադրել՝ միգրացիոն ճգնաժամը լուծելու համար»: ԵԽ ղեկավարը նաև հաղորդել է, որ «հանդիպման շատ մասնակիցներ Թուրքիայում լրատվամիջոցների ազատության և ներքին գործերի հարցերը բարձրացրին»:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ