Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բլումբերգը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու

Բլումբերգը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու
09.03.2016 | 01:50

10 տարուց ավելի Նյու Յորքի քաղաքապետ միլիարդատեր, 73-ամյա Մայքլ Բլումբերգը հրաժարվեց ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցել: Իր որոշումը նա բացատրել է մտավախություններով, որ որպես անկախ թեկնածու իր առաջադրվելու դեպքում հաղթանակ կարող էին տանել հանրապետականներ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը կամ տեքսասցի սենատոր Թեդ Քրուզը: «Բազմաթիվ ամերիկացիներ կոչ են արել ինձ առաջադրվել որպես անկախ թեկնածու: Ես գնահատում եմ նրանց վստահությունը և լրջորեն մտածել եմ: ՈՒսումնասիրելով տվյալները՝ հստակ տեսնում եմ, որ չէի կարող հաղթել»,- Bloomberg View-ի իր սյունակում գրել է Մայքլ Բլումբերգը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ